Ստեփանակերտում այս պահին օդային տագնապ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Ստեփանակերտ

Ստեփանակերտում այս պահին օդային տագնապ է։ Այս մասին հայտնում է Radar.Armenia տելեգրամյան ալիքը:

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություններից ավելի վաղ տեղեկացրել են, որ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը, հետո մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է:

Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում մեկ քաղաքացի տուժել է։

--00--ԱԹ