Շուշիում վճռվում է Ալիևի ապագան, թշնամին վա բանկ է գնում. Հայկ Խաչիկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Շուշին, բացի ռազմավարական նշանակությունից, ադրբեջանցիների համար նույնպես ունի սիմվոլիկ նշանակություն։ Ադրբեջանի իշխանություններն արդեն սեղանին են դրել բոլոր խաղաքարտերը, մարտի մեջ են մտցված բոլոր, այդ թվում ռեզերվային ստորաբաժանումները, հետևաբար Ալիևին պետք է դրոշ թափահարելու հնարավորություն, առավել ևս նոյեմբերի 9-ին, որը Ադրբեջանի դրոշի օրն է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:

«Չնայած էյֆորիկ տրամադրություններն Ադրբեջանում քիչ չեն, բայց հարցեր արդեն սկսել են բարձրաձայնվել, և աստիճանաբար մարդիկ հասկանում են իրական պատկերը և  այն, ինչ իրենց հրամցնում է Ալիևի քարոզչամեքենան։ Հետևաբար, երկրի ներսում Ալիևի շուրջ օղակը սեղմվում է»,- ասել է փորձագետը:

Բանախոսն անդրադրաձել է  նաև Ադրբեջանի բանակին վերաբերող մի շարք ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ