Մեր զորքերին հաջողվում է թշնամուն թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

մարտեր

Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին՝ գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը խորհուրդ տվեց՝ չշտապել, սպասել պաշտոնական հաղորդագրություններին, սպասել Շուշիի ճակատամարտի ավարտին:

--00--ԱՀ