Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ալբայրաքի ինստագրամյան գրառումը, վերջինս որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրների առկայությունը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

--00--ԱՀ