ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021թ. բյուջեի նախագծով հատկացվել է 503,6 մլրդ դրամ՝ 11 ծրագրում ընդգրկված 99 միջոցառման համար:
ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ ցուցանիշը 10,7 մլրդ դրամով ավելին է 2020թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2,2 տոկոս։
«Չնայած ֆինանսական դժվարություններին՝ մեր ոլորտի ծրագրերում նվազումներ, կասեցումներ չեն եղել։ Պահպանվել են նախորդ տարվա ծավալները, որոշ ծրագրերում եղել են նաև ավելացումներ»,-ասել է նախարարը։
Ըստ Բաթոյանի՝ ռազմական դրությամբ պայմանավորված սոցիալական աջակցությանը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը միտված ծրագրերը մնում են ուժի մեջ․
«Այսօրվա բյուջեն թույլ է տալիս նոր շահառուներին ընթացիկ ծրագրերում ընդգրկել»։
--00—ՄՀ