Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն, Գևո՛րգս. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

կարին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հայ ասպետը» ևս մեկ զոհ ունի:  

«Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն: Գևորգս... այս ինչ դաս տվեցիր աշակերտներիդ, բա հիմա ո՞նց գտնեմ քեզ փոխարինող... զավա՛կս, հարազա՛տս, լուսավո՛րս...»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Արցախում զոհվել է նաև Կարին Տոնոյանի որդին. նա հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման:

--00—ԼՄ