Ի՞նչ ծառայություններ են մատուցվում ՀՀ եկած արցախցիների համար Արցախի տեղեկատվական շտաբում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Ֆեյսբուքի էջում գրառում է արվել՝ ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների:

«Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների.

ՀՀ-ում գտնվող Արցախի տեղեկատվական շտաբում մատուցվում են հետևյալ ծառայությունները․

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում (հեռ․ 093541844).

Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում (հեռ․ 093537833).

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում (հեռ․ 093537833).

Կադաստրի մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում (093532733) Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ «զրոյական» տեղեկանքի տրամադրում (093532733):

Ստորև ներկայացնում ենք պատասխանատու աշխատակիցների տվյալները.

Խուրշուդյան Հասմիկ Վյաչեսլավի - ընդունարան, Մոլդովական 26/14

093-54-28-44 097-26-96-66

Սեյրանյան Գայանե Էռնեստի - ԱՀ արդարադատության նախարարության Ստեփանակերտ նոտարական տարածքի պետական նոտար, Արամի 86/68

093-53-78-33 097-22-34-77

Մաքսիմովա Գայանե Վլադիմիրի - ԱՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սարկավագ 54/4 բն․ 53

093-53-78-33 097-28-77-11

Բաբայան Ինգա Բորիսի - ԱՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, Կոմիտաս 23/70

093-54-18-44 097-29-10-04

Արզումանյան Սուսաննա Գրիգորիի - ԱՀ արդարադատության նախարարության օրենսդրության կատարելագործման բաժին, Նորագավիթ 1/23 010-44-00-74 094-43-01-33

Միրզոյան Արմինե Շահենի - ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Փառաքար, Նժդեհի 4

093-53-27-33 097-25-29-55

Բեգլարյան Սուսաննա Վյաչեսլավի - ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժին ք․ Արմավիր

093-53-27-33 097-22-33-86»,- ասված է օպերատիվ շտաբի հայտարարությունում:

--00—ԼՄ