Խնդրում ենք լինել զգոն․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ ՌԴ-ում բնակվող հայերի

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

զգուշացում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դիմել է Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին․

«Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:

Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,- ասված է հաղորդագրությունում։

 

--00—ՄՀ