Ֆրանսիան Եվրախորհրդին կառաջարկի չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը. Europe 1

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

էրդողան
Europe 1 ռադիոկայանը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է Եվրախորհրդին առաջարկել չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը, բայց չի մանրամասնել, թե որտեղից է նման տեղեկություն ստացել:

Ըստ աղբյուրի՝ Փարիզը Մակրոնի նկատմամբ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությանը և Միջերկրական ծովում թուրքական ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան՝ ցանկանում է չեղարկել գլխավոր տնտեսական պայմանագիրը:  

Հիշեցնենք, որ էրդողանի և Մակրոնի հարաբերությունները լարվել էին Ֆրանսիայում իսլամիստ դեռահաս ծայրահեղականի կողմից ուսուցչի սպանությունից հետո: Էրդողանը վիրավոր էլ Մակրոնին՝ նշելով, որ պետք է «հոգեկան առողջությունը ստուգի»: Լարված հարաբերությունների պատճառներից մեկն էլ այն է, որ ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրում հրապարակվել էր Մոհամեդ մարգարեի և Էրդողանի ծաղրանկարը:

--00—ԼՄ