Խավիարը, նավթն իրենց գործն անում են, միջազգային կառույցներից ակնկալիքները մեծ չեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Նարինե Թուխիկյանին Ադրբեջանի կողմից մշակութային ու հոգևոր կառույցները թիրախավորելու հանգամանքը չի զարմացնում: 24News-ի հետ զրույցում բացատրում է՝ Ադրբեջանի՝ մշակութային եղեռն իրականացնելու ձեռագիրն է դա, այժմ էլ նույն ճանապարհով է գնում:

Փոխնախարարն ասում է, որ Արցախի պատմամշակութային հուշարձանների թիրախավորման մասով դիմել են միջզգային 8 կազմակերպությունների, բայց այդ կառույցներից առանձնապես մեծ հույսեր չունեն: «Խավիարը, նավթն իրենց գործն անում են, միջազգային կառույցներից ակնկալիքները մեծ չեն: Բայց մենք չենք կարող շարժվել ակն ընդ ական տարբերակով: Եվ եթե նրանք ավերում են, մենք չենք կարող նույն կերպ վարվել»,- ավելացնում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ