Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներգրավումը կոնֆլիկտի գոտի սխալ էր Անկարայի ու Բաքվի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում դառնալ հիմնական աշխարհաքաղաքական խաղացող և քաշում է Ադրբեջանին ու Վրաստանին իր առանցք, ինչը այդ երկրների համար հղի է ինքնիշխանության կորստով։

Կրեմլում հիանալի հասկանում են, թե ինչքանով են վտանգավոր Թուրքիայի ամբիցիաները։

Ղարաբաղյան հարցում Ռուսաստանը չի կարող միանշանակ դառնալ որևէ մեկի կողմը. դա կհանգեցնի իրավիճակի ապակայունացման։ Միաժամանակ պետք է նշել, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներգրավումը կոնֆլիկտի գոտի Անկարայի ու Բաքվի կողմից մեծ սխալ էր։

Ղարաբաղը բաց ռազմական կոնֆլիկտ է, և ռուսական զինվորական ղեկավարությունը իրավունք չունի այն անտեսելու:

Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեկսեյ Մուխինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ