Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխանակեն ռազմագերիներ. ԼՂ-ում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

պուտին

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր, իսկ այս պահին Ղարաբաղում բոլոր տրանսպորտային հանգույցներն արգելափակված են:

Ըստ աղբյուրի՝ Պուտինը հույս ունի, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պայմաններ կստեղծեն Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար՝ ի շահ երկու ժողովուրդների:

--00—ԼՄ