Նիկո՛լ Փաշինյան, պատմության մեջ մնալու ես որպես հայրենիքը թշնամուն տված ազգի դավաճան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

արսեն բաբայան

Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած ազգի դավաճանը քիչ առաջ իր ուղիղ եթերում, ինչպես հատուկ է թուլամորթին, իր կատարած դավաճանության մեղավորներ էր փորձում նշանակել, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Չի ստացվելու, Նիկո՛լ Փաշինյան, դու պատմության մեջ մնալու ես որպես 30 տարվա ընթացքում ազատագրված և պահված հայրենիքը թշնամուն տված ազգի դավաճան», - նշել է նա։

--00--ԱՀ