ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման ու Տավուշի որոշ գյուղեր փոխանցելու լուրերը կեղծ են

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: 

Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների, և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը: 

Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է, և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»:

--00--ԱԹ