Ոտից գլուխ դավադրություն ու դավաճանություն գնաց ներսից էլ, դրսից էլ․ Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Երկրում քաղաքացիական պատերազմ բռնկվելու վտանգ կա։ Կուսակցության խմբերը, որոնք ցույց տվին, որ գնում են ճակատ, եկան, զինվեցին ու էդ զենքերով վերադարձան։ Բոլորն էլ զինված են, ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյան։

«Ոտից գլուխ դավաճանության ա։ Դավադրությունն ու դավաճանությունը ներսից էլ կար, դրսից էլ։ Հուսալքեցին զորքին։ Ա՛յ, սրա մասին թող խոսեն։ Հիմա, որ ջարդադարեն են դառել, թող հելնեն գան, հիմա էլ ուշ չի, կարանք շտկենք։

Զորքն ընենց ա կռվել, հիմա էլ չեն կանգնել, ոչ ոք չի նահաջում, ասում են՝ թե հրաման էլ լինի, չենք նահանջելու։ Այ էս են տղերքը, իսկ նրանք, որ չեն կռվել, թող իրանց պատճառներն ուրիշ տեղ գտնեն, խի՞ չկռվան դրանք, ի՞նչ կատարվեց։ Զորքի մեջ ո՞վ քցեց էդ խուճապը։ Այս էս ամեն ինչը թող վիզ առնեն»,- ասել է նա։

Մելքոնյանը պատերազմի դադարեցման եռակողմ փաստաթուղթը համարում է ինքնասպանության պայմանագիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ