Արցախի ԱԺ երեք խմբակցություններ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի խորհրդարանական երեք խմբակցություններ պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին ՀՀ ԱԺ առջևում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա նշել է՝ Հարությունյանի հրաժարականի պահանջը միավորել է Արցախի ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցություններին: 

--00--ԱԹ