ՌԴ-ն հույս ունի, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը ստորագրող կողմերը կպահպանեն այն

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

Զախարովա

Մոսկվան ելնում է նրանից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պետք է կատարեն այն ստորագրած բոլոր կողմերը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք նրանից, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, ովքեր ստորագրել են», - ասել է նա:

Զախարովան այս փուլում հորդորել է չխոսել «այս փաստաթղթի անիրատեսականության սցենարների» մասին:

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որպեսզի դա գիտակցենք: Քիչ  բան չի արվում», - հավելել է դիվանագետը:

 --00—ՄՀ