Բացահայտվեց ճշմարտությունը, հիմա իր վերջն է. նա այլևս գոյություն չունի. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բանակցությունները սկսում է իր կետից, սա՞ էր իր կետը։ Սկսել էր իր կետից, թող վերցնի պատասխանատվությունն ու հեռանա, ընդ որում, հիմա էլ անցնում հեռանալը իր փրկությունը կարող է լինել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Բայց ես համոզվեցի, որ նա չի հեռանալու։ Չի հեռանալու նույնիսկ այն դեպքում, երբ հանձնեց Շուշին ամբողջ յոթ շրջաններով, որովհետև նա Հայաստանի միակ մարդն էր, որը կարող էր այդ փաստաթղթի տակ ստորագրել»,- նշել է բանախոսը:

«Նա վստահ էր, որ որևէ մեկը դա չի անելու, և հենց այդ պատճառով էլ նա հրաժարական չտվեց: Եվ նա չի տալու դեռ հրաժարական մինչև այդ պայմանագրի կետերն ի կատար չածվեն»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ