Ինչ արվել է տեխնիկայի ապահովման տեսանկյունից հերոսամարտ կարելի է անվանել․արվել է անհնարինը

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

Տոնոյան

Աշխարաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայում: Այս մասին Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը»,- նշեց նախարարը:

--00--ԱՀ