4 օրից պետք է հայաթափվի Քարվաճառը. դրա համար խնդրե՛ք, պահանջե՛ք՝ Փաշինյան Նիկոլը հեռանա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

«Իրավական ուղի» նախագահը Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությանը։ 

«Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զինվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։ Ինձ բազմաթիվ նամակներով երեկվանից հարցնում են՝ բա ի՞նչ է լինելու, բա ի՞նչ անենք։ Պատասխանում եմ՝ ԴԵՌ շանս կա։ Դրա համար խնդրե՛ք, պահանջե՛ք, համոզե՛ք ու էլի ինչ կարող եք անել՝ արե՛ք, որ Փաշինյան Նիկոլը հեռանա։ Միայն Նիկոլի հեռացումը հույս կտա, որ կարող ենք փոխել ինչ-որ բան։

Իմքայլականների մեջ, եթե մարդ կա, եթե հայրենասեր կա, ապա ասեմ՝ ժամանակն է ցույց տալու։ Երբ 2 տարի առաջ դագաղով, սեւ ժապավենով ու հայհոյանքի աննախադեպ չափաբաժնով եկել էիք մեր տուն ու պահանջում էինք ընտրել Նիկոլին՝ ես ընտրություն ունեի՝ Նիկոլի ու արժանապատվության, նիկոլի ու հայրենիքի միջեւ ու ես ընտրեցի արժանապատվությունն ու Հայրենիքը։ Բայց այն ժամանակ ակնհայտ չէր սա։ Թվում էր՝ ես չեմ ընտրում մեր ժողովրդին, ոչ թե ընտրում եմ հայրենիքը։

Այսօր ձեր ԱԿՆՀԱՅՏ ընտրության օրն է՝ էլի նիկոլի ու Հայրենիքի միջեւ։

Թուրքը հայի արյուն է թափել 44 օր շարունակ ու հիմա հարց՝ ով է թուրքից հետո, թուրքին հավասար Հայի արյուն թափելու։ Ո՞վ։ Որ ոստիկանը, որ իմ քայլականը։ Ո՞վ է թուրքին հավասար հրաման տալու կամ տալու է արդյ՞ոք»։

--00—ԼՄ