Չստորագրեինք, կընկներ Ստեփանակերտը, Մարտունին, և հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան քիչ առաջ ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, հավանականությունը մեծ էր, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր միչև 6-րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ:

«Տեղի կունենար ամբողջական կոլափս: Հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը: Պատահական չթվա, որ այս օրերին առաջին գծում զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ իրենք պաշտպանում են կայացված որոշումը. դա նրանից է, որ նրանք տեղում տեսել են և հասկանցել են իրավիճակը, որքան էլ այն դառն է», - ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ