17 կուսակցությունների հանրահավաքին մասնակցող նախկին, ներկա պաշտոնյաները բերման ենթարկվեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

17 կուսակցությունների՝ նախատեսվող հանրահավաքի մեկնարկից առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել իրանագետ Վարդան Ոսկանյանին, ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին, նրա ամուսնուն՝ Արա Դեղտրիկյանին, և մի շարք այլ անձանց: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույն ընթացքում տնից էին կալանավորել:

Հիշեցնենք, որ որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում, դիտեք հետևյալ հղմամբ:

--00—ԼՄ