Մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, սա միայն Արցախի հարցը չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

քաղաքական

Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, սա միայն Արցախի հարցը չէ: Դեռ ժամանակ ունենք: Այս մասին այսօր «Ազատության» հրապարակի հարակից տարածքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դիմելով հավաքվածներին:

«Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, մեր երկրի ապագան: Հավատացեք ժողովուրդ, դա միայն Արցախի հարցը չէ, կամաց-կամաց թուրքը գալու է, մտնի Երևան, մտնելու է մեր տուն, մենք կորցնելու ենք մեր ազգային նկարագիրը: Այն, ինը կատարվում է այսօր Հայաստանում, ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել: Մանիպուլյացիաների և մնացած կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը խանգարեց մեզ կանխել այն աղետալի զարգացումները, որոնք տեղի ունեցան, բայց դեռ ժամանակ ունենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:

--0--ԿԿ