Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ին պարզաբանումներ տալ ԼՂ հարցով հայտարարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով Վաշինգտոնին պարզաբանումներ տալ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարում է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին: Դրան հաջորդեց Պետքարտուղարությունից հնչած հայտարարությունը՝ ԱՄՆ–ն ցանկանում է ԼՂ համաձայնագրի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ։

--00--ԱԹ