Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, ո՞նց ես պատկերցնում հետագա կառավարումդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

արտակ

Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Այս մասին իրն ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Ասենք թե այսօր ձեռբակալեցիք, վաղն էլ ձերբակալեցիք, բոլորին ձերբակալեցիք… հետո՞: Հասկացանք, որ ռազմական դրության ռեժիմը դեռ պահում ես, բայց գոնե հասկանում ե՞ս, որ հրապարակում հավաքված մարդիկ քաղաքական պայքարի չեն դուրս եկել, այլ իրենց Հայրենիքի գոյությունն իմաստավորելու համար են հրապարակում: Խելացի մարդը պետք է ուրախ լիներ, որ նման քաղաքացիներ կան մեր երկրում:

Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Եթե նախկինում, տարբեր ներքաղաքական պատճառներով, հրապարակներում մարդիկ վանկարկում էին “Լևո՛ն հեռացի՛ր”, “Քոչարյան հեռացիր”, կամ “քայլ արա մերժիր Սերժին”, այսօր ուղակի ամբողջ ոգով գոչում են՝ “Նիկո՛լ դավաճա՛ն”: Գոնե զգում ե՞ս տարբերությունը:

Դու պետք է գնայիր ավելի շուտ՝ քան պատերազմն էր, դու պետք է ընդհանրապես չգայիր իշխանության, քանի որ չունեիր, ու չունե՛ս երկիր ղեկավարելու կարողություն: Դու ապականել ես ամեն ինչ, թե՛ ներսում, և թե՛ արտաքին հարաբերություններում: Քո միակ հենարանը ֆեյսբուքյան ֆեյքերն ու ոստիկանության պատնեշն են:

Հպարտ Արցախից մնաց ընդամենը բզկտված ու ավիրված մի հողակտոր՝ այն էլ անհայտ ճակատագրով: Ու դու դեռ մտածում ես խղճուկ իշխանությունդ մի քանի օրով երկարացնելու մասի՞ն: Հանուն ինչի՞, որ ի՞նչ անես:

Հասկացի՛ր, հիմա իշխանության համար կռիվ անելու ժամանակը չէ: Փոխանակ հավաքես մարդկանց, կարող ուժերին ու իրավիճակից ելքեր փնտրես, Հայ Մարդու և Հայաստան աշխարհի հեղինակությունն ու ապագան փրկելու ներուժ հավաքես, դու էլի գնում ես ճղճիմ ճանապարհով. «մեղավորներ» փնտրելով ու ձերբակալություններ անելով»:

--00—ԼՄ