ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

1.jpg

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ողջունում են ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք դրական ենք գնահատում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը: Դա հնարավոր է դարձել նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի համապատասխան հայտարարությունից հետո: Ողջունում ենք բոլոր գործողությունները, որոնք տանում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու արյունահեղության դադարեցմանը: ՀԱՊԿ-ում բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին՝ վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին և ԼՂ հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- ասել է նա:

--00--ԱԹ