Հանուն ինչի խլեցին տունս, եթե Քարվաճառի դիրքերի երկայնքով 1 սմ չենք թողել թշնամի առաջ գա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Քարվաճառի բնակիչ Կոլյա Շահգելդյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ու եղբոր՝ դիրքերում արված լուսանկարն ու կից գրառում արել շրջանն Ադրբեջանին հանձնել նախատեսող փաստաթղթի մասին:

Գրառումը՝ ստորև․

«Տան իրերն ենք հավաքում ու ամեն իրի հետ հիշում, թե որը որտեղից, ինչ դժվարությամբ ու ինչ վարկով ենք գնել տուն բերել։ Տան որ սենյակի վրա քանի ամիս ենք տանջվել ու նորոգել։

Անձրև ա Քարվաճառումս։ Անգամ երկինքն է մեզ միացել։

Ես այդպես էլ չեմ հասկանա երբեք, թե հանուն ինչի ինձնից խլեցին կիսակառույց (որի կառուցման համար դեռ 4 միլիոն վարկ պիտի մուծեմ ՎՏԲ բանկին) ու դեռ չապրած իմ տունն ու առավել ևս հայրականս տունը, եթե մենք Քարվաճառի դիրքերի ողջ երկայնքով անգամ մի սանծիմետր չենք թողել թշնամին առաջ գա։

Ես դժվար էլ կարողանամ բացատրել բոլորիդ, թե ինչ է նշանակում կառուցել երկու տուն Քարվաճառում՝ կյանքը մի կողմ թողնելով, ընկերներ կորցնելով պահպանել ամեն թիզ հողն ու հետո վաղ առավոտյան թաքստոցում լսել «իջեք տուն, ձեր վեշերը հավաքեք, որ ամսի 15-ին պետք է հանձնենք շրջանը»։ Ուղեղս գուցե հասկանում է, բայց այ սիրտս ու աչքերս չեն չորանում։ Թողնել երկու տուն ու գնալ «ընգնել քուչեքը»։ Միակ մխիթարանքս երևի այն է, որ թե ես ու թե եղբայրս ողջ ու առողջ մնացինք։ Փառք Տիրոջը։

Գնանք ու նորից կառուցենք, նորից սկսենք զրոից, բայց թե ինչ սրտով... դժվար հասկանաք։

Հ. Գ. Նկար չէի հրապարակել պատերազմի ողջ ընթացքում։ Այսպիսի տրամադրություն էր այնտեղ։ Այնտեղ՝ սահմանին, բայց ոչ թե հիմա ու ոչ այս պահին»։

--00—ԼՄ