Եռակողմ համաձայնագիրը որպես արցախցիների համար անվտանգության միջոց հռչակելն անմտություն է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

․

ՌԴ-ի, Հայաստանև և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը որպես Արցախի հայերի համար անվտանգության միջոց հռչակելն անմտություն է։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է անկախ լրագրող Լինդսի Սնելը։

«Ես հայ չեմ, չեմ կարող մեկնաբանել զգացմունքներս։ Բայց հիմա, երբ այլևս COVID-ի վարակակիր չեմ, կվերադառնամ, որովհետև այդ համաձայնագիրը որպես Արցախի հայերի համար անվտանգության միջոց հռչակելը նույնքան անհեթեթություն է, որքան ՆԱՏՕ-կոչը Թուրքիային՝ իրենց իսկ սկսած հակամարտությունը ապաէսկալացնելու վերաբերյալ»,- գրել է լրագրողը։

--00--ԱՀ