Երևան են ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող 8 ռազմական ինքնաթիռներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

Երևան են ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող 8 ռազմական ինքնաթիռներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 120 զինծառայողների, զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատար մեքենաներ և նյութատեխնիկական աջակցության միջոցներ», - հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

--00--ԱԹ