ՄԱԿ-ի փորձագիտական խումբը կոչ է արել այլևս վարձկանների չհավաքագրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

մակ

ԼՂ հակամարտության կողմերը պարտավոր են դուրս բերել բոլոր վարձկաններին և այլևս նրանց հավաքագրման չդիմել: Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի՝ վարձկաններն իբրև մարդու իրավունքների խախտման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների իրացմանը հակազդման միջոց օգտագործելու հարցով աշխատանքային խմբի փորձագետների հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, փորձագետները կոչ են արել կողմերին և նրանց աջակցող պետություններին՝ դուրս բերել բոլոր վարձկաններին և նրանց հետ կապ ունեցող գործող անձանց, ինչպես նաև հետագայում չդիմել նրանց հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը:

Աշխատանքային խումբը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: 

--00--ԱԹ