Սերժ Սարգսյանը Նիկոլին էս օրվա համար էր բերել, ես արդեն դրանում կասկած չունեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

«Պատերազմը վաղուց պետք է կանգնեցվեր, բայց ոչ այս խայտառակ պայմաններով։ Փաշինյանը 45 օր խաբեց այս ժողովրդին, և ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մինչ օրս ասում են, թե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:  

«45 օր բոլորս լսել ենք, հավատացել ենք, չենք խառնվել ոչ մի բանի մեջ, բայց կապիտուլացիայի այդ խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց ընդամենը մի քանի ժամ առաջ, Փաշինյանը բառացիորեն գրում է, որ Շուշիում մարտեր են գնում, որովհետև 2-3 օր է հակասական տեղեկություններ էին շրջանառվում, և դա այն դեպքում, երբ 6 օր ինքը չկար առհասարակ, ու հանկարծ իմանում ենք որ թաքուն ստորագրում է ինչ որ փաստաթուղթ», - ասել է փորձագետը:

«Լավ, եղբայր, ինչի թաքուն, ինչի գիշերը, չէ որ դու էիր խոստացել, որ ցանկացած քայլ պետք է ժողովրդի հետ քննարկես, գոնե ԱԺ-ի հետ քննարկեիր, վերջապես էս երկրի առաջնային մանդատ ունի հենց խորհրդարանը: Ես համոզված եմ, Նիկոլ Փաշինյանին բերել է Սերժ Սարգսյանը, թեև շատ մարդիկ հիմա ինձանից կնեղանան ու կվիրավորվեն, բայց ես նորից եմ կրկնում, համոզված եմ, որ նա հենց էս օրվա համար էր բերվել»,- նշել է Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ