Բնակիչների տարհանած անձնավորությունը հարցնում է՝ ո՞ւր էին ստեփանակերտցիները․Արմեն Մինասյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

․

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արցախահայությանն ուղղված հատուկ կոչին։

«Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտի բնակիչների տարհանում կազմակերպած անձնավորությունը հարցնում է՝ ո՞ւր էին ստեփանակերտցիները։

Ինքը ճիշտ էտքան պատկերացում ու պատասխանատվության զգացում է ունեցել ու ունի»,- գրել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ նշել էր․

«Ստեփանակերտը պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին առաջնագծում, թիկունքը պաշտպանող չկար, ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, մի քանի տասնյակ կամ մեկ երկու հարյուր հոգի, վեց հազարից ավել զորքին դրանո՞վ պետք է դիմակայեինք, իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո շրջափակում էին մեր ամբողջ զորքը՝18-20 տարեկանններին, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում»:

--00--ԱՀ