Արցախի իշխանությունները կոչ են անում Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին չհանել գույքը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

․

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:

Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:

--00--ԱՀ