Անկախ բռնաճնշումներից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարը շարունակվելու է. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

ՀՅԴ

Քիչ առաջ ԱԱԾ հրավիրվեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ավելի վաղ ՀՀ Ոստիկանություն բերման էր ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայութան ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով այնուհետև տեղափոխվել է ԱԱԾ:

ՀՅԴ Գերագույն մարմինը վստահեցնում է, որ անկախ բռնաճնշումներից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարը շարունակվելու է:

--00--ԱՀ