«Իմ քայլը» դաշինքը հրաժարվում է լինել իշխանություն, հետևաբար այս պահին իշխանություն չունեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

««Իմ քայլը» դաշինքը՝ որպես պառլամենտական կառավարող մեծամասնություն, հրաժարվում է լինել իշխանություն, հետևաբար այս պահին իշխանություն չունենք»,-գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ նիստ անելու համար ստորագրահավաք էր նախաձեռնել, սակայն խորհրդի նիտի ժամանակ ներկայացել էր միայն իմքայլական Լենա Նազարյանը: Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել:

--00—ԼՄ