Երևան-Էջմիածին մայրուղում ոստիկանները կանգնեցրել են Երևան եկողներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

երևան

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ 

«Երևան-Էջմիածին մայրուղու՝ Արգավանդի խաչմերուկ չհասած հատվածն է, հենց հիմա, ոստիկանները կանգնացրել են Երևան գործի եկող ժողովրդին։

Ճանապարհ փակելով ու խաբելով եկավ իշխանության, ճանապարհ փակելով ու խաբելով փորձում է մնալ իշխանության և կործանել Հայաստանի ապագան։

Բայց ժողովրդին այլևս խաբել չես կարող»։

--00—ՄՀ