Փաշինյանը հերքում է Մեղրին հանձնելու լուրը. խոսքը տրանսպորտային ապաշրջափակման մասին է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է Մեղրին հանձնելու խոսակցություններին:

«Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջևան: Բայց սա նանակում է, որ պետք է ապաշրջապակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում²-ասել է Փաշինյանը:

 

--00—ԼՄ