Անխափան գործելու է Լաչինի միջանցքը՝ Գորիսից Ստեփանակերտ, նաև՝ Շուշիի հատվածում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

լեռնային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների կողմից լաչինի միջանցը վերահսկելու պայմանավորվածությանը:

«Ինչ վերաբերում է ԼՂ այն հատվածին, որը Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ, անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում։ Ռուս խաղաղապահներն ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ, և Ստեփանակերտ-Երևան կապը պիտի լինի հուսալի»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ խաղաղապահներն ապահովելու են նաև Արցախի այն հատվածների, սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պիտի հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր:

«ՀՀ ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»,-ասել է նա։

--00—ԼՄ