ԼՂ հարցում եթե խաղաղ ճանապարհով գնայինք, արդյունքը կլիներ նույնը, բայց առանց արյան. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր տեղական և օտարերկրյա լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԼՂ հակամարտությանը: Նա նշեց՝ հակամարտության ներկա փուլը սկսվեց այն բանից, երբ տևական ժամանակ կուտակվում էին հուզական, ագրեսիվ, առճակատման հայտարարություններ:

«Մենք կցանկանայինք, որ հակամարտությունն ավելի վաղ լուծվեր՝ ԵԱՀԿ ՄԽ մշակած սկզբունքների հիման վրա, որոնց մասին վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ ասում էր և պատրաստակամություն էր հայտնում կատարել այն, ինչ առաջարկում են: Եթե այդ ճանապարհով գնայինք, արդյունքը կլիներ գրեթե նույնը, եթե խոսքը 5 շրջանի, ապա 2-ի վերադարձի մասին է, բայց այդ ամենը կլիներ առանց արյան և վերջնական քաղաքական կարգավորմամբ»,- ասաց նա:

Լավրովը նշեց՝ այդ խաղաղ, դիվանագիտա-քաղաքական քայլերը հարցականի տակ էին դրվում, մտածում էին՝ դա չի բերի վստահելի անվտանգություն, ապա երկու կողմերից սկսեցին դաժան և ագրեսիվ կոչեր հնչել, մթնոլորտը թեժանում էր, հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը հնարավոր եղավ լռեցնել, սակայն օդում կար այդ լարվածությունը:

ՌԴ ԱԳ նախարարը նկատեց՝ այն ջանքերը, որ ներդրվում էին ՄԽ համանախագահների կողմից, ապա նաև երեք երկրների ԱԳ նախարարների կողմից էին քայլեր ձեռնարկվում, որոնք նոր փաստաթղթերում ամրագրվեցին նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գործընկերների կողմից, որևէ մեկը չաշխատեց, քանի որ այս դեպքերում համաձայնեցված չէր կրակի դադարեցման խախտման մեխանիզմը

Սյս բոլոր պայմանավորվածություններին, ըստ Լավրովի, նոր որակ տրվեց, երբ վերջին շաբաթվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ էին: Նա խոսեց նաև խաղաղապահների մասին, ասաց՝ վերջիններս արդեն ԼՂ-ում են՝ միաժամանակ նաև Լաչինի միջանցքն են ապահովում՝ ԼՂ և ՀՀ միջև կապի համար:

--00--ԱԹ