Ինձ համար պատիվ է լինել քաղբանտարկյալ Հայրենիքը հանձնողների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

քաղաքական

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկզբում փչացնում ես հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, ոչնչացնում ես կապերը գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ, աղավաղում ես դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ: Երկիրը դարձնում ես պատերազմի «գայթակղիչ» թատերաբեմ...
Պատերազմը չի ուշանում...

Բայց ինչպես պարզվում է, Արցախի կապիտուլիացիայի համար այսօր դարձյալ մեղավորը ժողովուրդն է...
Պատերազմից 3 օր անց՝ սեպտեմբերի 28-29-ին, իմ գործընկեր Միքայել Մելքումյանը ձեզ է փոխանցում, որ. «Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ, ապա և ըստ համաձայնության՝ խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ»:
Ձեր պատասխանը չհիմնավորված ոչ-ն էր...

Այսքանից հետո, ամենայն երեսպաշտությամբ մեզանից ճանապարհային քարտեզ պահանջող «Իմ քայլի» պատգամավորներից պահանջում եմ ինձ ներկայացնել Շուշիի բանալիները հանձնելու «ճանապարհային քարտեզը», եթե ձեզ, իհարկե, այդ մասին առհասարակ իրազեկել են: Որովհետև ինչպես հասկանում եմ, դուք նույնիսկ ձեր իսկ անունից տարածված հայտարարության տեքստին ծանոթ չեք:
«Իմ քայլի» պատգամավորներ, դուք շարունակում եք մնալ մարիոնետի կարգավիճակում: Ինձ պարզապես հետաքրքիր է, ինչի՞ն եք դուք սպասում: Սպասում եք, որ Հայրենիքը հանձնելուց հետո կրքերը կհանդարտվեն և դուք էլի հանգիստ կգաք աշխատավայր և ձեր խաղաղասիրական-մարդասիրական-թրքասիրական առաքելությու՞նը կշարունակեք…

Ես ընդամենը 30 տարեկան եմ, սակայն ինձ համար պատիվ է լինել քաղբանտարկյալ միայն նրա համար, որ պայքարում եմ իմ Հայրենիքը հանձնողների դեմ և լուծում եմ փնտրում:
Դու՛ք մտածեք, որ մինչև դարերի ավարտը ձեր ու ձեր սերունդների ճակատին դաջեցիք դավաճանի պիտակը՝ դառնալով մերօրյա վասակներ: Սերունդները ձեզ չե՛ն ներելու... Քանի ուշ չէ՝ անցնցում հեռացե՛ք…»։

--0--ԿԿ