Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը ձերբակալվել են. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

․

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը ձերբակալվել են: Այս մասին 24News-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

ՀՔԾ-ից տեղեկացրեցին, որ նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով։

--00--ՀԱ