Վարչապետին պարտադրել են ստորագրել այդ թուղթը․ հիմա խնդիրը երկրում բախումներ թույլ չտալն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Ըստ կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագիրը մեր երկրին կանգնեցրեց շատ վատթար վիճակի առաջ։ 

«Պարզ է, որ քաղաքական իշխանությունը որևէ կերպ կփորձի այդ ստորագրությունն արդարացնել»,-  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Անտինյանը։

Նրա խոսքով՝ սա համաձայնագիր չէ, այլ պարտադրված քաղաքական փաստաթուղթ։ 

«Այն ստորագրվել է հարկադրված՝ պարզապես անելանելի իրավիճակում՝ խուսափելու վատթարագույն ելքից։ Այս առումով սա է այն հիմնական պատճառը, որ դրանում կան բազում բացթողումներ»,-ասել է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ