Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

․

Ռուս խաղաղապահների առաջադեմ ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում սկսել են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը․ գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք»,- նշել է Կոնաշենկովը։

--00--ԱՀ