«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News  

․

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից:

«1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան», - գրել է նա:

Նշենք, որ Վարդան Աթաբեկյանի հայրը՝ Նելսոն Աթաբեկյանը,  Արցախյան առաջին ազատամատի ժամանակ է զոհվել:

--00--ԱՀ