Արցախում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը, ու հեռանում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News  

Արցախ

Մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը, ու հեռանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր  Արտուշ Խաչատրյանը։ 

«Գժվելու տեսարաններ ողջ ճանապարհին.

Հասանք Դադիվանք մի հույս շողաց, այնտեղ մկրտություն էր ...

Արցախ

Հարյուրավոր մարդիկ այսօր եկել էին Դադիվանքին հրաժեշտ տալու, բայց բոլորի մեջ մի հույս կար ու իրար շտապում էին հայտնել .

- Գիտեք Դադիվանքը չենք տալու թուրքին .

Արցախ

Վանքի ներսում հեկեկալով լացում էին տղամարդ թե կին, վանքի ներքևի փոքրիկ գյուղից վեր էր բարձրանում այրվող մի քանի առանձնատան թանձր ծուխը ...

Կոկորդս խեղդված օր եմ անցկացրել, բայց ամենացավոտը նաև այն էր, որ չէի կարողանում պատասխանել որդուս ոչ մի հարցի .

Արցախ

Ամաչում էի որդուցս, այս ամենի համար ...»,- նշել է նա։ 

--00—ՄՀ