Շվեդիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News  

շվեդ

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն ասել է, որ իր երկիրը տարեվերջին ստանձնելու է ԵԱՀԿ-ում նախագահությունը և կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ ու կայուն կարգավորման հասնելուն ուղղված ջանքերին: Այս մասին գրել է 1lurer.am-ը։

«Շվեդիայի կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ: Հիմա մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ բերված համաձայնությունների վերաբերյալ, և թե ինչպես են դրանք իրականացվելու: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, և դեռ շատ հարցեր կան լուծելու»,- ասել է շվեդ դիվանագետը:

Ան Լինդեն խոսել է նաև տարածաշրջանի հումանիտար աղետալի վիճակի մասին: Նա նշել է, որ Շվեդիան դատապարտում է հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով ավերվել են բնակավայրերը, և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել հակամարտության գոտին:

--00—ՄՀ