17 կուսակցության անունից գումար են առաջարկում հանրահավաքներին մասնակցելու համար. Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Քանզի ստորությունը, սուտը և լկտիությունը դարձել է իշխանավորների համար վերջին հանգրվանը, իրենք որոշել են դիմել ակնհայտ սադրանքների։

Նախ արդեն երկրոդ օրը, իբր «պոստերից իջած տղերքով» բացահայտ սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով նրանց հանդեպ, ովքեր դեմ են ստորոգրված կապիտուլյացիային։

Ուրեմն այսպես...

Գլուխները պատով են տվել, անհամբեր կսպասեմ ոստիկանության կողմից քրեական գործերի հարուցման և ձերբակալվածների ցուցակ, ովքեր իրենց անասուն ուղերձներում սպառնում են զենքով մարդկանց, և շատ կարևոր է՝ քրեական գործեր բոլոր նրանց հանդեպ, ովքեր այդ սպառնալիքները տարածում են իրենց սոցիալական հարթակներում և մամուլում։

Երկրոդը՝ ավելի հիմար և անասուն մտահաղացումը սրանց կողմից․ ուրեմն տներով ֆռֆռում են ինչ-որ մարդիկ, ովքեր առաջարկում են 17 կուսակցության անունից գումար հանրահավաքներին մասնակցելու համար։

Ուրեմն ուշադի՛ր, ժողովո՛ւրդ ջան։

Եթե հանկարծ ձեզ որևէ մեկը առաջարկի գումար 17 կուսակցությունների կամ առանձին կուսակցության անունից հանրահավաքին մասնակցելու, համար անում եք հետևյալը։

1․ Շտապ կանչեք ոստիկանություն, անմիջապես։

2․ Փորձեք այդ մարդկանց կամ մարդուն մի անգամից բռնել, ինչ-որ կերպ, որպեսզի հանկարծ չփախչեն։

3․ Անպայման նկարահանեք ձեր հեռախոսով այդ լկտիների դեմքերը և մի անգամից հրապարակեք բոլոր հնարավոր միջոցներով։

Սրանց ոչ մի լկտիությունը չպիտի մնա անպատիժ։

Խնդրում և պահանջում եմ ոչ մի ֆիզիկական ուժ կամ բռնություն չկիրառել այդ «փող բաժանողների» հանդեպ, հիշե՛ք՝ ոչ մի բռնություն։ Միանգամից՝ ոստիկանություն և հանրայինացրեք դրանց դեմքերը։ Սա շատ կարևոր է։

Հ.Գ. Ստոր, ստոր, ստոր քայլերի եք դիմում»,- գրել է Աբովյանը։

--00—ԼՄ