ԼՂ-ն չի դիմանա 2-ի. ՌԴ-ն թույլ չի տա Թուրքիային պարեկություն անել հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1
Коммерсантъ պարբերականը հրապարակել է Կիրիլ Կրիվոշեևի և Հայկ Խալաթյանի հոդվածը, որում ներկայացվում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «անզիջում պայքարը» Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու համար:

Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան անզիջում պայքարի մեջ են մտել խաղաղապահների տեղակայման համար: Անկարան պնդում է, որ իր ռազմական դիտորդները տեղակայելու են Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի հետ միասին, մինչդեռ Մոսկվան հասկացնում է, որ թուրք զինվորականները ստիպված կլինեն սահմանափակվել միայն անօդաչու թռչող սարքերից նկարահանմամբ՝ առանց նախկին հակամարտության գոտի մտնելու: Մինչդեռ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի կեսն արդեն ժամանել է տարածաշրջան: Երեկոյան ռուսական խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ:

«Դիտարկման գործընթացում Թուրքիայի դերը նույնն է, ինչ Ռուսաստանինը: Դիտարկումը կիրականացվի ինչպես ցամաքում, այնպես էլ օդում `անօդաչու սարքերի միջոցով», -գրում է աղբյուրը՝ հիշեցնելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 13-ին Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Անկարա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մանրամասները:

«Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի կատարման վերահսկման գործընթացին: Թուրք զինվորականները գործելու են համատեղ (Ռուսաստանի հետ) խաղաղապահ առաքելության շրջանակներում»,-իր հերթին հայտարարել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը:

Թուրքական կողմի հայտարարություններին արձագանքել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Որպես խաղաղապահ հանդես են գալիս Ռուսաստանի զինվորականները, որոնք արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունը կլինի դիտարկման կենտրոնի շրջանակում, որը տեղակայված կլինի Ադրբեջանում», -ասել էր Պեսկովը:

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կորոշվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գտնվելու վայրի համար: Դա տարածքի այն հատվածն է, որը մոտ չէ Ղարաբաղին և լրացուցիչ կհամաձայնեցվի:

Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրվեց հուշագիր, կենտրոնը կգործի բացառապես հեռահար ռեժիմում`օգտագործելով օբյեկտիվ կառավարման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս պարզել իրավիճակը Ղարաբաղի ցամաքում»,-նշել է Լավրովը:

Իրենց հերթին, թուրք վերլուծաբանները կարծում են, որ Անկարան պնդելու է Ռուսաստանի հետ իրավահավասար լինելու իր պահանջը, քանի որ Ռուսաստանը ընկալվում է որպես Հայաստանի կողմնակից, իսկ Ռուսաստանը իր հերթին փորձելու է հնարավորինս կրճատել Թուրքիայի դերը:

Առավել մանրամասն՝ Коммерсантъ-ում:

--00—ԼՄ