Պեսկովն անդրադարձել է Ղարաբաղի շրջաններն Ադրբեջանին հանձնելուն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News

Պեսկով

 Ղարաբաղի շրջանները Ադրբեջանին փոխանցելու գործընթացում ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն հրամանատարությանը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը։

«Այս շրջանի փոխանցումը նախատեսված է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ: Դա հայկական կողմի ստանձնած պարտավորությունն է: Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ես չեմ կարող ձեզ պատասխանել: Ավելի լավ է այդպիսի հարցեր ուղղել հրամանատարությանը, երբ դա վերաբերում է այնտեղ գործող մեր խաղաղապահների նման կիրառական մանրամասներին»,- անդրադառնալով Քարվաճառի շրջանի հանձնման վերաբերյալ հարցին՝ պատասխանել է  Պեսկովը։

--00—ՄՀ