Էս պարտությունը մեծ հաղթանակների է բերելու, համախմբվել է պետք․ Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Երբեմն կան պարտություններ, որոնք մեծ հաղթանակներ են բերում, սա այդ պարտությունն է։ Եթե մենք էս պարտությունը սթափ գնահատենք, հաղթանակների ենք գնալու։ Եթե մենք այս պարտության մեջ մեղավորներ չփնտրենք, այլ արժանապատվորեն տանենք այն, մենք հաղթանակներ ենք ունենալու։ Այսինքն ասածս հետևյալն է, որ կյանքը սրանով չի ավարտվում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Իշխանությունը և անձամբ Փաշինյանը ոչ թե պետք է մեկուսանա այսօր, այլ պետք է մտածի, պետք է նստեն և իրենց հաշիվ տան, ի՞նչ երեսով եք գնալու Ալիևի հետ բանակցելու։ Ո՞նց եք մտածում այդ խնդիրը լուծել։ Բա մենք չբարձրաձայնե՞նք սրա մասին, ո՞նց եք մեր դաշնակիցների մոտ վստահությունը մեծացնելու, ո՞նց եք մտածում համախմբել հասարակությանը, և ինչպե՞ս եք պատրաստվում այս բախտախնդիրներին լռեցնել։ Երկխոսությամբ ուրիշ ճանապարհ չկա»,- ասել է Խաչատրյանը:

Անդրադարձ է կատարվել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ